Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թերապիա

Թեյը կօգնի ուռած ոտքերի դեպքում. 168.am

Թեյը կօգնի ուռած ոտքերի դեպքում. 168.am

Ոտքերի ուռածությունն արյան վատ շրջանառության և երակային անբավարարության նախնական նշան է: Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչո՞ւ է այս առողջական խնդիրն ի հայտ գալիս մարդկանց մոտ: Դրանցից են՝ մարմնի ավելորդ քաշը, աղով հարուստ սննդակարգը, հղիությունը, երկարատև նստած կամ կանգնած մնալը:

Այնուամենայնիվ, կան մի քանի մեթոդներ, որոնք կօգնեն կանխարգելել ոտքերի ուռածությունը.

  •     պառկած ժամանակ ոտքերը բարձրացնել սրտից վեր,
  •     ոտքերի մարզանք կատարել,
  •     կարգավորել սննդակարգը, կրճատել աղը,
  •     խուսափել կիպ հագուստներ կրելուց,
  •     մաղադանոսի թեյ խմել:


Մաղադանոսի թեյ խմելն, իսկապես, կարող է օգնել ազատվել ոտքերի ուռածությունից, քանի որ այս խոտաբույսը պարունակում է բազմաթիվ սննդարար տարրեր: Մաղադանոսի մեկ այլ օգտակար հատկանիշը միզամուղ հատկությունն է,  որի շնորհիվ օրգանիզմից դուրս է գալիս ավելորդ հեղուկը:

Ինչպե՞ս պատրաստել թեյը

Մաղադանոսի արմատներն ու տերևները մանր կտրատել: 5 թեյի գդալ մաղադանոսը  եռացնել կես լիտր ջրի մեջ՝ 5 րոպե: Ապա թողնել 20 րոպե և սառեցնել: Եռացրած մաղադանոսը քամել: Ստացված թեյի մեջ կարելի է մի քիչ կիտրոնի հյութ ավելացնել՝ համը հարստացնելու համար:

Օրական 3 անգամ խմել այս թեյը՝ լավագույն արդյունքի հասնելու համար:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. annahelp.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ